Ֆիլիպիններում ՃՏՊ-ում երկու մարդ մահացել է, մոտ 60-ը՝ վիրավորվել

45

Ֆիլիպինների  Կեսոն նահանգում ուղեւորատար ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով երկու մարդ մահացել է եւ 57-ը վիրավորվել, գրում է Philippine Daily Inquirer-ը՝ վկաայոկեչրով ոստիկանությանը:

Թերթի տեղեկացմամբ, կցորդով բեռնատարի վարորդը կտրուկ շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է կառավարումը, մեքենան ընկել է ձախ կողմ: Ճանապարհին բեռնատարը սահելով բախվել է ավտոբուսի, բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Ավտոբուսի տուժած ուղեւորներին տեղափոխել են հիվանդանոց:

Թերթը նշում է, որ քաղաքային իշխանությունները բեռնատարներին եւ ավտոբուսներին խորհուրդ չեն տալիս օգտագործել շատ կտրուկ շրջադարձներով այդ ճանապարհը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Загрузка...