Ինչպես բրնձի միջոցով մաքրել մաշկը, ազատվել պզուկներից, հետքերից և սպիտակեցնել ու հարթեցնել այն

131

Բրինձը ոչ միայն շատ համեղ մթերք է, նաև այն հիանալի կոսմետիկ միջոց է։ Բրինձը կարող է մի շարք առողջական հարցերում օգտակար լինել։

Այն օգտակար է սիրտ-անոթային համակարգին, օնկոլոգիական խնդիրներ ունեցողների համար և այլն։ Բայց առավել հիանալի միջոց է կոսմետիկ նպատակների համար։

Ինչպես բրնձի միջոցով մաքրել մաշկը, ազատվել պզուկներից, հետքերից և սպիտակեցնել ու հարթեցնել այն։ Պատրաստեք այս բաղադրատոմսը բրնձով։

Բաղադրամասեր

2 ճաշի գգալ լավ որակի հատիկավոր բրինձ,

2 թեյի գդալ մեղր,

2 թեյի գդալ թարմ կաթ,

1 բաժակ ջուր,

0,5 թեյի գդալ կտավատի յուղ

Պատրաստման եղանակը

Խաշեք բրինձը և անցկացրեք քամիչով։

Ջուրը առանձնացրեք։

Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և մեղր:

Վերջում ավելացրեք կտավատի յուղը և լավ խառնեք։

Օգտագործման եղանակը

Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք, մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուկի օգնությամբ:

Այս դիմակն օգտագործեք 10 օրը 2 անգամ։

1 ամիս անց կնկատեք զարմանալի փոփոխությունները։

Загрузка...