Վաչե Թովմասյանը հանդես կգա զուգերգով՝ որպես ռեփեր․ հումորիստ-դերասանը պատմել է նոր նախագծի մասին և տրամադրել բեքսթեյջային կադրեր

31

Վաչե Թովմասյանը և «Ոսկե դպրոց» նախագծից հայտնի դարձած Գոշ Հակոբյանը ներկայանալու են համատեղ տեսահոլովակով՝ «Եկար էլի»։ Ամառային ու ռիթմիկ ստեղծագործություն է՝ վստահեցնում են կատարողները։

Վաչեն, որը հանդես է գալիս նաև որպես Գոշի պրոդյուսեր, Tert.am Life-ին տրամադրել է բեքսթեյջային լուսանկարներ ու պատմել Գոշի կերպարային փոփոխություններից և երաժշտական նոր նախագծերից։

««Ոսկե դպրոցից» հետո Գոշի դադարը պայմանավորված է նրանով, որ մենք երաժշտական բավականին ծավալուն գործունեություն ենք իրականացնում։ Պատրաստել ենք մի քանի երգ, որոնք ներկայումս դեռ աշխատանքային փուլում են։ Դրանցից առաջանը կներկայացնենք «Եկար էլի» ստեղծագործությունը, որի պրեմիերան նախնական որոշել ենք անել հունիսի 7-ին։ Աշխատանքը բավականին հետաքրքիր է ստացվել և դա միայն մեր կարծիքը չէ․ մարդիկ, ովքեր մեզ հետ այդ գործի վրա աշխատել են, ասում են, որ շատ ինքնատիպ է,- ասաց Վաչեն ու հավելեց,- հայկական իրականության մեջ նման տեսակի գործ, կարելի է ասել, չկա, կամ կա, բայց  շատ քիչ»։

Վաչեի խոսքով լավ արդյունք ստանալու համար իրենք  ոչինչ չեն խնայել։ Վերջինիս հեռուստադիտոներն այս տեսահոլովակում տեսնելու են նաև որպես ռեփ կատարող։

«Հեռուստադիտողների համար անակնկալ կլինի իմ կատարումը՝ մի փոքրիկ հատված էլ ես եմ ռեփ կարդում։ Մեր կարծիքով ամառային հիթ է լինելու, բայց  վերջնական գնահատականն արդեն կտա ունկնդիրը»,- նշեց պրոդյուսերը։

Շարունակելով խոսել առավելություններից ու սպասվող անակնկալներից Վաչեն նշեց՝ բացի այն, որ Գոշը ներկայանալու է ոճափոխված, նա նաև կատարելու է պարային ծավալուն հատվածներ։

«Ըստ իս մեր հակական իրականության մեջ շատ քիչ երգիչներ կան, որոնք շարժվում ու պարում են։ Ես կարծում եմ, որ պարն ու երգը համատեղելն ավելացնում է թե՛ տվյալ կատարողի և թե՛ նրա ներկայացրած աշխատանքի վարկանիշը։ Փակագծերը բացել չեմ ցանկանում, բայց նշեմ, որ պարային  կտորներ կան, որոնք ես, որպես Գոշի պրոդյուսեր, պնտել եմ, որ  հենց ինքը կատարի դրանք։ Երևի քչերը գիտեն, որ նա երկար տարիներ զբաղվում է պարով, բայց այս տեսահոլովակից հետո արդեն կարող են գնահատել թե՛ նրա պարային կատարումը, թե՛, իհարկե, երաժշտական»,- ասաց Վաչեն։

Գոշ Հակոբյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ ավելի ռոմատիկ կերպարով և երաժշտական մեղեդային կատարումներով։ Վաչեի խոսքով Գոշին այստեղ տեսնելու ենք նորովի․ «Պատանեկան այդ ռոմանտիկ, սիրային կերպարը, որը պահանջում էր «Ոսկե դպրոցի» ձևաչափը, այստեղ փոխված է՝ թե՛ տարիքային, թե՛ ինչ-որ տեղ նաև արտաքնապես։ «Ոսկե դպրոցի» ժամանակ մենք փորձում էինք այնպես անել, որ  նա ունենար դպրոցականի տեսք, չնայած նա դպրոցական տարիքում չէր։ Այն կերպարը, որը կտեսնենք, կլինի Գոշի  նոր ոճի սկիզբը, որը մենք հետևողականորեն կշարուակեկնք տեսահոլովակների ու համերգների տեսքով և սա մեր կողմից մշակված ու ընտրված այդ նոր ճանապարհի սկիզբն է»։

Վաչեն վստահեցրեց՝ գունավոր, թեթև, ռիթմիկ, ամառային ու երիտասարդական տեսահոլովակ են ստացել՝ համագործակցել են ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի և օպերատորը  Արտյոմ Աբովյանի հետ։

Загрузка...