Կոտայքի մարզում «գործ տվողի» համբավ վայելող մարզպետի առաջադրած թեկնածուի շանսերն աննշան են

198

Անահիտ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մոտ մեկ տարի է Կոտայքն ունի նոր մարզպետ, ոչ միանշանակ ընկալվող Ռոմանոս Պետրոսյանը՝ չնայած կոտայքցիների դժգոհությունների, շարունակում է պաշտոնավարել, ու այս ընթացքում իր ենթակայության տակ գտնվող մարզում ոչ մի դրական տեղաշարժ չի եղել, ինչը չի կարելի ասել մարզպետի անձնական կյանքի մասին՝ վերջինս մարզի բյուջեի հաշվին կառուցել է իրեն պատկանող առանձնատունը, ու դեպի առանձնատուն ընկած ճանապարհը։
Մի կողմ թողնելով բյուջեի անհարկի մսխումները, անդրադառնանք մարզում տիրող տոտալ բարձիթողի վիճակին, մարզպետ կոչեցյալը «ահաբեկում» է գյուղապետերին, որպեսզի նրանց փոխարինի «իր մարդկանցով», սպառնալով, որ հակառակ պարագայում կդիմի ԱԱԾ-ի օգնությանը։ Գյուղապետերի փաստը մի կողմ դնելով, պետք է նշենք նաև, որ այս սպառնալիքներից զերծ չեն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ։ Շատերը կհիշեն նմանատիպ դեպքեր, երբ դպրոցի տնօրենին ստիպողաբար հեռացնում էին պաշտոնից, նրա փոխարեն նշանակում Ռոմանոս Պետրոսյանի մերձավորին, կամ նրա շրջապատից որևէ վստահելի մեկին, ինչը առաջացնում էր տվյալ համայնքի բնակիչների դժգոհությունը։
Այս ամենը չեր կարող չանդրադառնալ Ռոմանոս Պետրոսյանի փոշիացող վարկանիշի վրա։
Ներկա պահին, մարզում շատերի կողմից անընդունելի մարզպետը աչք է դրել Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնի վրա, ու ամեն ինչ անում է, որ իր թեկնածուն ստանա այն։ Սակայն պետք է հիասթափեցնենք Պետրոսյանին, նույնիսկ, եթե պարզվի, որ «երկրագունդը տափակ է», մեկ է մարզպետի հովանավորյալ թեկնածուն ոչ մի հույս չի ներշնչում, անհայտ այս անձը չի կարող աբովյանցուն երաշխավորել, որ քաղաքը զարգանալու է։
Մնում է միայն սպասել, ԱԱԾ-ով սպառնացող, բյուջե մսխող, ու մանիպուլյացիաների դիմող մարզպետի այս շինծու խաղին մնաց 3 օր, մինչև հունիսի 9-ը։

Загрузка...