Ներկրված ավտոմեքենաներով առանց համարանիշերի երթեւեկելիս ՃՈ խախտումներն արձանագրվելու են. ՊԵԿ

47

Ներկրված ավտոմեքենաներով առանց համարանիշերի երթեւեկելիս խախտումներն արձանագրվելու են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը:

Հաղորդագրությունում նշվում է.

«Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որեւէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթեւեկելու հետեւանքով խախտումները չարձանագրելու համար:

Հետեւաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները»:

Загрузка...