«Բաժանող» Լեդի Գագա, կամ ով է մեղավոր Շեյքի եւ Քուփերի հարաբերությունների ավարտի համար

84

Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Բրեդլի Քուփերը եւ Իրինա Շեյքը վերջնականապես բաժանվել են։ Թեեւ այդ տեղեկատվությունը քննարվում էր դեռ մայիս ամսից։ Հիշեցնենք՝ աստղային զույգը միասին էր չորս տարի, իսկ երկու տարի առաջ լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Լեան։

Սիրահարները նույնիսկ խոսում էին մոտակա ամուսնության մասին, իսկ Քուփերը Շեյքին շքեղ զմրուխտյա մատանի էր նվիրել։ Ցավոք, հարսանիք տեղի չունեցավ։ Իրինան տեղափոեխվել է Բրեդլիի բնակարանից, հանել մատանին։ Մի խոսքով՝ ամեն ինչ ավարտված է…

Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ամենատարբեր վարկածներ են պտտվում, թե ինչու է աստղային զույգը բաժանվել։ Սկզբնական շրջանում խոսվում էր այն մասին, որ զույգի բաժանման պատճառ է դարձել «Աստղը ծնվեց» ֆիլմում Քուփերի զուգընկերը՝ հայտնի երգչուհի Լեդի Գագան. իբբրեւ նրանց միջեւ «քիմիա» էր առկա։ Թե ինչպես էին «Օսկար» մրցակաբաշխության ընթացքում Քուփերն ու Գագան նայում միմյանց, շատերին էր շփոթեցրել։ Երկրպագուները կարծել էին, որ Շեյքը խանդի տեսարան կսարքի։ Հայտնի չէ՝ արդյոք դա տեղի է ունեցել, թե ոչ, սակայն փաստ է. ֆիլմի թողարկումից հետո մոդելի ու դերասանի հարաբերություններն աստիճանաբար վատանում էին։

Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ հենց մոդելն է բաժանության նախաձեռնողը։ Ըտ տեղեկությունների՝ Քուփերն այնքան է խորասուզվել աշխատանքի մեջ, որ ժամանակ չի հաստկացրել ոչ Իրինային, ոչ իրենց դստերը։

«Բրեդլին հուզականորեն հեռացած էր Իրինայից՝աշխատելով ֆիլմի վրա, որը նրա դեբյուտային աշխատանքն էր։ Նա հեռացել է նրանից։ Շեյքը փորձել է պահպանել հարաբերությունները, սակայն ոչինչ չի ստացվել»,- People-ին հայտնել է աղբյուրը։ Ի դեպ, խոսվում էր նաեւ վարկածի մասին, որ Շեյքի ու Քուփերի հարաբերություններն ընդամենը PR են։

Ամեն դեպքում, ափսոս է, սակայն, ինչպես ասում են, որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվում է… Իրինան նախապես գիտեր՝ ինչպիսի մարդ է Քուփերը։ Դատելով նրա վերաբերյալ կոլեգաների խոսքերից՝ նա բարդ բնավորություն ունի, իսկապես շատ է աշխատում՝ մռանալով ամենի մասին։ Եվ հնարավոր է՝ եթե Իրինան կանացի իմաստություն ցուցաբերեր, նրան կհաջողվեր պահպանել սերը։ Ընդ որում, ուրիշի ընտանիքը մութ գաղնիք է, եւ նրանք «հոլիվուդներում»  ավելի լավ գիտեն։

Загрузка...