Բողոքի ակցիա` ԳԱԱ պատմության ինստիտուտի դիմաց. պահանջում են «Հայոց պատմության» դասագրքերից վերացնել «կեղծարարությունները». (տեսանյութ)

15

«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը (ՏՈԵՄ) Գիտությունների ազգային ինստիտուտի պատմության ինստիտուտի դիմաց բողոքի ակցիա անցկացրին՝ ընդդեմ «Հայոց պատմություն» առարկայի «դպրոցական դասագրքերում առկա կեղծարարությունների»:

ՏՈԵՄ–ն այս խնդրով բազմիցս դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան մարմիններին, սակայն հարցը մինչ օրս լուծում չի ստացել։

«Հարցը չի լուծվում կեղծարարների կողմից ԳԱԱ-ի պատմության ինստիտուտը նեղ պրոպագանդիստական խմբակի վերածելու պատճառով»,- նշված է ՏՈԵՄ-ի տարածած հաղորդագրությունում:

Загрузка...