Նախկին քաղաքական մշակույթի կրողը հենց ինքը` Ռոմանոս Պետրոսյանն է եղել. Շաքե Իսայան

73

«Լինելով ՀՀ քաղաքացի, ով հետևել է ամբողջ ընտրական գործընթացին, տեսել եմ որ նախկին քաղաքական մշակույթի կրողը հենց ինքը Ռոմանոս Պետրոսյանն է եղել: Կարծում եմ` քաղաքական նոր մշակույթի հետ կապ չունի այն հանգամանքը, որ մարզպետը արձակուրդ է գնում կոնկրետ թեկնածուի շտաբի աշխատանքը համակարգելու համար, այն ,որ ըստ ամենտարբեր խոսկացությունների` դպրոցի տնօրեններին հրահանգվում է քայլերթի մասնակցել` իրենց հետ բերելով ամբողջ անձնակազմն ու ծնողներին, երբ քայլերթին մասնակցելու համար ավտոբուսներով մարդիկ են բերում, ի վերջո` այն, որ  նախկին համակարգի կարկառուն, ոչ լավ անցյալով ներկայացուցիչներին մարզպետը կարգում է որպես իր լավ ընկերներ»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի` եթե ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավը կազմակերպել է բացառապես նոր քաղաքական մշակույթի դաշտում, ապա հաղթող թեկնածունի հովանավորյալ ԲՀԿ-ն բազմաթիվ փորձեր է կատարել` կիրառելու հին քրեաօլիգարխիկ գործիքակազմեր:

«Երբ այսքանից հետո խոսվում է նոր քաղաքական համակարգի հաղթանակ չկրելու կամ նոր քաղաքական մշակույթով ընտրությունները չանցկացնելու մասին, կարծում եմ` մարզպետը խորը մոլորության մեջ է, որովհետև այս դեպքում` իր և մեր պատկերացրած նոր քաղաքական մշակույթները իրար հետ բոլորովին կապ չունեն»,- ասաց Շաքե Իսայանը:

Պատգամավորի կարծիքով` մարզպետը քրեաօլիգարխիա ասելով առաջին հերթին նկատի ունի Աբովյանում  իր եղբոր հետ անմիջական կապ ունեցող միջադեպը: Նա նաև հույս հայտնեց, որ նման միջադեպերը պետք է արմատախիլ լինել լինեն ոչ միայն Աբովյանից, այլև մյուս քաղաքներից ևս:

Անդրադառնալով մարզպետի և ԲՀԿ հանձնաժողովի անդամի միջադեպին` պատգամավորը հայտնեց, որ իրենց տարածքային կառույցը հաղորդում է ներկայացրել պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված.

«Անկախ այն հանգամանքից, որ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդում էր, բոլոր տեղերում ներկայանում էր որպես Կոտայքի մարզպետ, ոչ թե քաղաքացի: Մենք հետևողական ենք լինելու այդ հաղորդմանը,  այս պահին նշված փաստերի հետ կապված քննարկում ենք  Պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողով դիմելու հարցը»,- հայտնեց պատգամավորը:

Շաքե Իսայանը եզրափակեց` երկրորդ կարծիք չկա, որ մարզպետը գերակատարել և չարաշահել է իր լիազորությունները:

Загрузка...