Փայլուն հաղթանակ Աթենքում. Հայաստանի հավաքականի փառահեղ քայլը

63

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, Հայաստանի ազգային հավաքականը դրամատրիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի հավաքականին: Հաղթեց Աթենքում:

Մեր ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջ և Հայաստանին պարգևեցին 3 միավոր: Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանն ու Տիգրան Բարսեղյանը: Շնորհավորում ենք, մեր բոլոր ֆուտբոլիստներին և ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին:

Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով 3-րդ տեղում է: Հունաստանն իր ակտիվում ունի 4 միավոր և 4-րդ հորիզոնականում է:

Այս հաղթական քայլով մենք միանում ենք 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղագրի համար պայքարին:

 

Загрузка...