Արարատի մարզում ոչ սթափ վիճակում գտնվող 25-ամյա վարորդը վթարի է ենթարկվել. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

63

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 06։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 20 ՏԼ 483 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Ռանչպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Կոլյա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Загрузка...