Չիկագոյի ամենաբարձր շենքի 103-րդ հարկում գտնվող դիտահարթակի ապակյա հատակը ճաքել է այցելուների աչքի առաջ և վախեցրել նրանց (լուսանկարներ, տեսանյութ)

12

Չիկագոյի ամենաբարձր շենքի՝ Ուիլլիս Թաուեր աշտարակի 103-րդ հարկում գտնվող Skydeck դիտահարթակի ապակյա հատակը ճաքել է այցելուների աչքի առաջ և վախեցրել նրանց, գրում է Daily Mail-ը:

Ապակյա հատակով դիտահարթակը թույլ է տալիս այցելուներին ավելի քան 400 մետրից տեսնել քաղաքը:

Դիտահարթակի ապակյա հատակի ճաքելու ժամանակ դրա վրա գտնվել է զբոսաշրջիկ կին՝ երկու երեխաների հետ: Նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն մյուս այցելուները հրաժարվել են կանգնել դրա վրա:

Սա առաջին անգամը չէ, որ հատակը ճաքում է: Նման դեպք էր տեղի ունեցել նաև 2014 թվականին, սակայն այդ ժամանակ փորձագետներն ասել էին, որ դա վտանգ չի ներկայացնում, քանի որ ճաքում է ոչ թե հենց ապակին, այլ դրա վրայի պաշտպանիչ շերտը:

 

Glass coating on the Skydeck of Chicago's Willis Tower cracked on Monday evening, leaving tourists terrified

The Skydeck boasts protruding glass ledges that allow tourists to look directly down at the streets below (file image)

The skyscraper - formerly known as Sears Tower - was completed in 1973 when it surpassed the World Trade Center as the tallest building in the world, a title held for almost 25 years

 

Загрузка...