10-ամյա տղան փախել է տնից՝ բողոքելով ծնողների՝ սմարթֆոններից կախվածության դեմ

10

Չինաստանում 10-ամյա տղան փախել է տնից. նա բողոքում էր ծնողների՝ սմարթֆոններից կախվածության դեմ:

Ինչպես հաղորդում է Global Times-ը, ոստիկանությունը հայտնաբերել է 10-ամյա տղային, որը մի քանի անգամ արդեն փախել էր տնից, մետրոյի կայարանում Նանկինում: Երեխան պատմել է իրավապահներին, որ այդկերպ նա բողոքում էր իր ծնողների կողմից անտեսվելու դեմ, քանի որ նրանց անդադար խաղում են հեռախոսով աշխատանքից ազատ ժամանակ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նախազգուշացրել է տղային փախուստի հետեւանքով առաջացող հնարավոր վտանգի մասին: «Ես կփախնեմ ուղիղ դեպի ձեր ոստիկանական բաժանմունք, եթե դա կրկին տեղի ունենա»,-պատասխանել է երեխան:

Ոստիկանությունը նաեւ կապ է հաստատել երեխայի հոր հետ, որը խոստացել է, որ կհաղթահարի կախվածությունը սմարթֆոնից:

Загрузка...