Լոս Անջելեսում տղամարդն իր շանը փրկել է՝ պայքարի մեջ մտնելով խոշոր մայր արջի հետ

58

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչը թեթեւ վնասվածքներ է ստացել իր տան մոտ մայր արջի կծելու հետեւանքով, հայտնում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի թաղամասերից մեկում:

Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդու շունը իրենց բակում արջի ձագի է նկատել եւ հետեւել նրան: Սակայն անսպասելի հայտնված մայր արջը հարձակվել  է շան վրա՝ ցանկանալով պաշտպանել իր ձագուկին:

Այդ պահին շան 50 տարեկան տերը շտապել է իր ձեռնասունին օգնության, եւ հենց այդ ժամանակ է մայր արջը նրան կծել:

Դեպքի վայր են շտապել վայրի բնության դեպարտամենտի աշխատակիցները, որոնք քնեցրել են մայր արջին եւ նրա ձագին ու տարել:

Տղամարդու եւ շան վիճակը բավարար է գնահատվում:

Загрузка...