Հունիսի 20-ից Երևանում հնարավոր կլինի ընթրել ճախրող ռեստորանում

27

Հունիսի 20-ից Երևանում հնարավոր կլինի ընթրել ճախրող ռեստորանում՝ 50 մ բարձրության վրա, որը կլինի Դուբայի Dine Sky ռեստորանի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Invest in Armenia» նախագծի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը։

Նախագծի մասին սոցցանցերի օգտատերերը ոչ միանշանակ են արտահայտվել։ Մի մասը, անվտանգության նկառատումներից ելնելով, դեմ  է դրան։ Մյուսներն էլ ողջունել են, հարց ու փորձ արել տեղի, գնի և այլնի մասին։

Ըստ հրապարակած նկարների, ռեստորանը գտնվելու է Երևանի կենտրոնում, մոտ 50  մետր բարձրության վրա, որտեղ հյուրերը կարող են պտտել աթոռները 180 աստիճանով, ինչպես նաև փոփոխել նստատեղերի դիրքն ու պառկել։

Պատվականյանը նաև նշել է, որ Երևանում այս ռեստորանը 3 անգամ ավելի մատչելի կլինի, քան աշխարհի մյուս երկրներում ու կարժենա մոտ 45 դոլար, որի մեջ ներառված է նաև սնունդը։
Ռեստորանի ճաշացանկը պետք է պատվիրել նախապես, որը ներառում է նախուտեստը, հիմնական ուտեստն ու աղանդերը։ Ոչ ալկոհոլային խմիչքներն անվճար են։

Ռեստորանի գարուն-ամառ-աշուն տարբերակը նախատեսված է 22 հոգու համար։ Ծրագրվում է ունենալ նաև ձմեռային ռեստորան՝ 16 հոգու համար։

Загрузка...