Եղանակը Հայաստանում

34

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 21-ին գիշերվա ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւելյան քամու ուժգնացմամբ մինչեւ 20-25 մ/վրկ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գերազանցապես գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացմամբ մինչեւ 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+27,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +29+33,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Արցախում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+35։

Загрузка...