Վրաստանում բողոքի ցույցերի ընթացքում լրագրողը կորցրել է աչքը

66

Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարներին ցրելու հետևանքով տուժածներից մեկը կորցրել է աչքը, հաղորդում է ռադիո Fortuna-ն։

Նախնական տվյալներով՝ նա տեղական հեռուստաալիքներից մեկի աշխատակից է։ Ենթադրաբար լրագրողի դեմքին դիպել է ռետինե փամփուշտը, որով ոստիկանները կրակել են ցուցարարների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ առնվազն 52 մարդ է տուժել, ներառյալ՝ 38 իրավապահ։ Հատուկ ջոկատայինները ցուցարարների ուղղությամբ ռետինե փամփուշտներով կրակ են բացել, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Загрузка...