Զավեշտալի գծանշում Գյումրիում

57

Գյումրու կիսաքանդ ու մոտ մեկ տարի չվերակառուցվող, շինարարական աղբով լցված փողոցներով հետիոտների համար նախատեսված  թույլատրելի անցումներ չկան, իսկ  գյումրեցիները մայթից մայթ անցնում են որտեղով պատահի:

Վերջերս քաղաքում բանվորները սկսեցին գծանշումներ անել, բայց գյումրեցիները նկատել են, որ գծանշումները կատարվել են անթույլատրելի հատվածում ու դրա դիմաց փարթամ թուփ կա:

Թե ինչպես աշխատանքի ընթացքում բանվորները չեն նկատել մոտ 2 մետր լայնությամբ թուփը, անհայտ է:

Լուսանկարը համացանցում հրապարակելուց հետո, դեղին գծանշումների հեղինակները ոչ թե ջնջել են սխալ գծանշումը, այլ  լուծումը գտել են փարթամ թուփը կտրելու միջոցով: Լուսանկարները զավեշտալի  ու քննադատական մեկնաբանությունների առիթ են տվել, ինչին ավելացել է նաև գյումրեցիներին բնորոշ հումորը:

Загрузка...