Մեկ շաբաթում գրացվել է 518 արտակարգ դեպք. զոհվել է 4 մարդ, փրկվել է՝ 10-ը

28

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 789 դեպք, որից 518-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 431 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 58 դեպք, որոնցից 29-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 18 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Загрузка...