Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում հունիսի 25-ին 8 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

53

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության, Դեմիրճյան, Զորավար Անդրանիկի, Արծրունի եղբայրների, Սայադյան, Պռոշյան, Կաբելագործների, Դաշտոյան, Բոշնաղյան փողոցների, Հացառատ թաղամասի, Գանձակ գյուղի և Գավառի հացի գործարանի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Загрузка...