Խեղդամահ արված 7-ամյա երեխայի մայրն ասել է, թե նրան ուղարկել է տատիկին «տեսնելու». նրան այսօր մեղադրանք առաջադրվեց

22

Լոռի մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու համար 30-ամյա մորը՝ Աննա Կարապետյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ 30-ամյա կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Մեր տեղեկություններով, 30-ամյա Աննա Կարապետյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ նույն այդ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Աննա Կարապետյանի հանգուցյալ մորը պատկանող բնակարանում: Մեր տեղեկություններով, Կարապետյանը պատմել է, որ 7-ամյա աղջնակը ցանկացել է տատիկին տեսնել, ինքն էլ երեխային «ուղարկել է տեսնելու»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Աննա Կարապետյանը փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Առայժմ պարզ չէ՝ նա մինչ դեպքն էր ընդունել դեղահաբերը, թե դեպքից հետո:

Загрузка...