Արմավիրում ուժեղացված ծառայության շրջանակներում 210 անձ ոստիկանական բաժիններ է բերվել (տեսանյութ)

26

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն՝ հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Արմավիրի մարզում։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում և ավտոճանապարհներին։

Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքի և առողջության համար։ Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։ Որոշ դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ։

Загрузка...