Թրամփը Պուտինի հետ կհանդիպի G20 գագաթնաժողովում

89

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի հունիսի 28-29-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում, ծրագրված են հանդիպումներ նաեւ այլ համաշխարհային առաջնորդների հետ, լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանդիպումներ կլինեն մի շարք համաշխարհային առաջնորդների հետ: Այդ թվում՝ Ավստրալիայի վարչապետ (Սքոթ) Մորիսոնի, Ճապոնիայի վարչապետ (Սինձո) Աբեի, Հնդկաստանի վարչապետ (Նարենդրա) Մոդիի, Գերմանիայի կանցլեր (Անգելա) Մերկելի, Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի, Չինաստանի նախագահ Սիի (Ցզինպին), Թուրքիայի նախագահ (Թայիփ) Էրդողանի հետ»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Նա հրաժարվել է հայտնել Պուտինի հետ հանդիպման ժամանակը:

Загрузка...