Չինաստանում փրկել են մեքենայի մեջ փակված երեխային, որի մայրը համերգի էր գնացել (տեսանյութ, լուսանկարներ)

27

Չինաստանում փրկել են մեքենայի մեջ փակված երեխային, որին մայրը թողել ու համերգի էր գնացել, հաղորդում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Շանդուն նահանգի Շան շրջանում: Սարսափահար անցորդներն ուրբաթ երեկոյան՝ ժամը 20:20-ի սահմաններում, նկատելով մեքենայի մեջ փակված լացող երեխային, ահազանգել էին ոստիկանություն: Մեքենայի ներսում ջերմաստիճանը +32 աստիճանի էր հասել:

Տղայի մայրը տեղանքում չի եղել, և ոստիկաններին օգնել է վեցամյա մի աղջիկ, որը բարձրացել է մեքենայի վրա և տանիքից ներս մտել:

Ներկաները տեսանկարել են դեպքը, որում երևում է, թե ինչպես է աղջնակը երեխայի մոտ իջնելուց հետո, բացում մեքենայի դուռը:

Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքով՝ երեխայի հագուստը ծայրահեղ տոթից թաց է եղել և նրան ջրազրկման վտանգ է սպառնացել:

«Չափազանց տոթ էր: Երեխան բարձր ձայնով լաց էր լինում, շուրթերը մանուշակագույն էին դարձել»,-հայտնել է ոստիկանության աշխատակիցը:

Ներկաները տղային անմիջապես ջուր են տվել և խաղալիքներով կարողացել հանգստացնել:

Մեկ ժամ անց վերջապես հայտնվել է երեխայի մայրը և հայտնել, որ համերգի էր, իսկ երեխային թողել էր մեքենայում, քանի որ երեխաների մուտքն այնտեղ արգելված էր:

Ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են նրան և կոչ արել բոլոր ծնողներին հատկապես ամռան ամիսներին երեխաներին չթողնել մեքենաների մեջ:

 

After saving him from the car, they immediately gave the boy water and comforted him with some toys, according to a statement released by Heze Traffic Police. He was unhurt

An hour later, the mother finally showed up at the car park looking for her son at 9:30pm

Police tried calling the boy's mother but she did not answer her phone. Quick-thinking residents also circulated photos of the toddler on social media in hopes of locating the mother

 

The woman told officers that she was attending a concert at the stadium. She said she had to leave her son in the car because children weren't allowed at the show

Загрузка...