Վարորդը չի լքել վթարի վայրը և հավաքվածների հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին

25

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոսս Գորիչյանը իր վարած Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 և 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր և եկել էր անձնագրային բաժանմունք՝ անձնագիրը ստանալու, քանի որ 2 օրից մեկնելու էր Ֆրանսիայի Հանրապետություն:

Загрузка...