Ողբերգական վթար՝ Լոռու մարզում. ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, 46-ամյա վարորդը մահացել է

34

Երեկ՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 20։40-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 32-ամյա Արման Դավթյանը Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է տվել, որ Լորուտ գյուղի բնակիչ 46-ամյա Կարեն Գյոզալյանը, վարելով ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան, Լորուտ գյուղի սարում վթարի է ենթարկվել և տեղում մահացել։

Ա․ Դավթյանը հայտնել է նաև, որ Կ․ Գյոզալյանի դին տեղափոխվել է Ալավերդու դիահերձարան։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի հանգամանքները քննչական բաժնում պարզվում է։

Загрузка...