ՀՀ վարչապետի տիկինը մշակութային այց է կատարել Սինգապուրի «Իստանա» և «Ազգային ժառանգության» թանգարաններ

20

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է ‹‹Իստանա›› ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Այնուհետև Աննա Հակոբյանը  Սինգապուրի ‹‹Ազգային ժառանգություն›› թանգարանի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Հվի Նիի ուղեկցությամբ եղել է Ազգային ժառանգություն թանգարանում, որտեղ նա ծանոթացել է Սինգապուրի պատմությանը, մշակութային ժառանգությանն ու արխիվային նյութերին։ 

Загрузка...