Երջանիկ ընտանեկան կյանքի գրավականը բարությունն է եւ ոչ թե զույգերի համատեղելիությունը. գիտնականներ

153

Երջանիկ ընտանեկան կյանքի գրավականը բարությունն է եւ ոչ թե զույգերի համատեղելիությունը՝ պնդում են Միչիգանի պետական համալսարանի գիտնականները:

Նրանց կարծիքով՝ նույնիսկ լիարժեք անհամատեղելիության դեպքում զույգերը երջանիկ կլինեն, եթե բարի լինեն:

Գիտնականներն իրենց կարծիքը հիմնավորել են անցկացված հետազոտությամբ, որին մասնակցել է 2,5 հազար ընտանեկան զույգ առնվազն 20 տարի համատեղ ամուսնական կյանքի ստաժով:

Պարզվել է, որ հենց բարիությունն է ընտանեկան կյանքի գրավականը: Հակառակ պատկերն է, երբ զույգերը տարբերվում են նյարդային եւ էքստրավերտ բնավորությամբ:

Հետազոտոթյան հեղինակ Բիլլ Չոպիկը նշում է, որ կյանքի ուղեկցին որոնելիս պետք չէ ուղղորդվել համատեղելի հատկանիշների առկայությամբ, այլ ճիշտ հակառակը:

Ինչպես գրում է Actualnews-ը, պետք չէ նաեւ վստահել ծանոթության կայքերին, որոնք վերջին շրջանում պոպուլյար են դարձել:

Загрузка...