Հայաստանյան հուլիսը «թաց» կլինի նաև առաջիկա օրերին. եղանակի տեսություն

40

Օդերևութաբանների կանխատեսումներից պարզ է դառնում, որ առաջիկա օրերը հաճույք են պատճառելու անձրևի սիրահարներին։

Հայաստանի առանձին շրջաններում այսօր` հուլիսի 11-ին, կարճատև անձրև կգրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամպրոպով ուղեկցվող անձրևները կշարունակվեն նաև հաջորդ օրերին, բայց արդեն` շրջանների զգալի մասում։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի։

Երևանի առանձին հատվածներում հուլիսի 11-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +36–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +19 աստիճան։

 

Загрузка...