Երկու քաղաքացի փորձել են աղբ թափել Երևանի քաղաքապետարանի դիմաց. նրանք բերվել են ոստիկանություն, ապա ազատ արձակվել (տեսանյութ)

91

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր կրկին Երևանի քաղաքապետարանի մոտից բերվել են Ոստիկանության Կենտրոնական բաժին: Բացի այդ, նրա հետ ոստիկանություն է բերվել Սամվել Մովսիսյանը:

Նրանք այսօր ևս ակցիա են իրականացրել և փորձել են աղբ թափել Երևանի քաղաքապետարանի դիմաց:  Քաղաքապետարանի դիմաց ծառայություն իրականացնող ոստիկանները չեն թույլատրել թափել աղբը, նրանց չի հաջողվել քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել:

Ոստիկանները պահանջել են, որպեսզի ակցիայի մասնակիցներն աղբը թափեն աղբամանի մեջ, սակայն վերջիններս չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ինչից հետո նրանք բերվել են ոստիկանություն:

Քիչ առաջ Ֆեյսբուքյան իր էջի միջոցով Սոնա Աղեկյանը հայտնեց, որ ոստիկանությունից դուրս են եկել և որ ոստիկանությունն իրենց ապօրինի է տարել բաժին:

Աղբը հանձնում ենք թիվ մեկ պատասխանատուին` Երևանի քաղաքապետարանին

Geplaatst door Sona Aghekyan op Vrijdag 12 juli 2019

Загрузка...