Մեծ Բրիտանիայում շան տերը նկատել է, որ իր շան մեջքի վրա մեկ այլ շուն է պատկերված (տեսանյութ, լուսանկարներ)

86

Մեծ Բրիտանիայի Յորքշիր կոմսությունում բիգլ ցեղատեսակի շան տերը նկատել է, որ իր շան մեջքի վրա շուն է պատկերված, գրում է Daily Mail-ը:

31-ամյա Շենոն Օսթինը հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ իր 9-ամսական շան մեջքի պատկերն ինչ-որ բան է հիշեցնում: Ավելի մոտիկից զննելուց հետո նա նկատել է, որ շան մեջքին, ասես, տաքսա ցեղատեսակի շուն պատկերված լինի:

Շան տեսքով ուրվագիծը նույնիսկ տարբեր գույներից է բաղկացած եղել, ինչպես շան՝ Հեյզլի դեմքը:

Այդ տեսարանն արտառոց համարելով՝ տերը շան նկարները տեղադրել է համացանցում, որոնք մեծ տարածում են գտել օգտատերերի շրջանում: Նրանք նույնիսկ ուրվագիծը համեմատել են «Սկիզբ» (Inception) ֆիլմի հետ, որտեղ տարբեր իրականություններ բախվում են միմյանց:

«երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, դրանք պարզապես կետեր էին, այժմ դրանք միաձուլվել և շան կերպարանքի են վերածվել: Կարծում եմ՝ հրաշալի է, նա բացառիկ շուն է»,- հայտնել է շան տերը:

 

 

Загрузка...