Աշոտ Մելիքյանին կարծես ձեռնտու չէ իրավիճակը ճիշտ լույսի ներքո ներկայացնելը

73

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) ղեկավար՝ Աշոտ Մելիքյանը կրկին անգամ անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի և լրագրողների միջև եղած հարց ու պատասխանին: Աշոտ Մելիքյանի նման դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ նա կա՛մ լիարժեք չի տիրապետում իրավիճակին, որպեսզի կարողանա տեղին ու ադեկվատ մեկնաբանություններ հնչեցնել, կա՛մ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում:
Հիշեցնեմ, որ բազմիցս այս հարցը քննարկվել է և բոլորի համարել էլ կարծես պարզ պետք է լիներ, որ այդ իրավիճակի միակ մեղավորներն այս դեպքոմ լրատվականների ուղղորդված լրագրողներն են, ովքեր իրենց ոչ կոռեկտ ու պրոֆեսիոնալ հարցերով ներխուժում են նույնիսկ մարդկանց անձնական տիրույթ: Այս դեպքում մեղադրել Գագիկ Ծառուկյանին՝ առնվազն անտեղյակության հետևանք է: Բազմիցս ականատես ենք եղել նման ուղղորդված լրագրողների լրագրողական էթիկայից զուրկ պահվածքի և նման վերաբերմունք պաշտոնիայի հանդեպ երկար հանդուրժելն ուղղակի անթույլատրել է:
Իսկ ինչ վերաբերում է Աշոտ Մելիքյանին, ապա նրան խորհուրդ կտանք չմեկնաբանել այնպիսի հարցերը, որոնց բովանդակությանը բացարձակ ծանոթ չէ, կամ էլ ծանոթ է, բայց նրան ձեռնտու չէ իրավիճակը ճիշտ լույսի ներքո ներկայացնելը: Աշոտ Մելիքյանը ենթադրություններ անելու փոխարեն, լավ կլինի զբաղվի իրեն վստահված պաշտոնի ճիշտ ղեկավարմամբ:

https://www.facebook.com/photo.php?fbid=130761298140761&set=a.121986359018255&type=3
Загрузка...