Հավերժ երիտասարդ Ջենիֆեր Լոպեսը տոնում է ծննդյան 50-ամյակը (լուսանկարներ)

88

Մոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն այսօր՝ հուլիսի 24-ին, տոնում է ծննդյան 50-ամյակը, գրում է gazeta.ru-ն:

Լոպեսը ծնվել է Նյու Յորքում՝ Պուերտո Ռիկոյից ծրագրավորողի ընտանիքում: Նա 5 տարեկանից սկսել է երգել և պարել, վաղ տարիքից ելույթ է ունեցել դպրոցում, ինչպես նաև հաջողությամբ հաղթահարել է ցածր բյուջեով «Իմ փոքրիկ աղջիկը» ֆիլմի քասթինգը:

Մի շարք մյուզիքլներում հանդես գալուց, Եվրոպայում ու Ճապոնիայում ունեցած հյուրախաղերից հետո Լոպեսը հայտնվել է հեռուստատեսությունում: 1995թ.-ին նկարահանվել է «Փողի գնացք» ֆիլմում, իսկ 1997թ.-ին նկարահանված «Սելենա» ֆիլմում գլխավոր դերի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի է ներկայացվել: Նա մոտ երեք տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, որոնցից շատերը սիրված են հանդիսատեսի կողմից:

Լոպեսի առաջին ձայնասկավառակը թողարկվել է 1999թ.-ին, սակայն նրան առավել մեծ հաջողություն է բերել երկրորդ՝ «J.Lo» ձայնասկավառակը, որը 4 անգամ պլատինե կարգավիճակ է ստացել:

2002թ.-ին հայտնի է դարձել երգչուհու և դերասան Բեն Աֆլեկի սիրավեպի մասին, սակայն զույգը հարսանիքից մեկ օր առաջ չեղարկել է այն:

Ավելի ուշ Լոպեսն ամուսնացել է երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ: Նրանց ամուսնությունը տևել է 10 տարի՝ մինչև 2014թ.-ի հունիսը: Այժմ երգչուհին կրկին հարսնացուի կարգավիճակում է. 2019թ.-ի մարտին նա նշանադրվել է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:

Երգչուհին իր հոբելյանը կնշի նաև ռուս երկրպագուների հետ. օգոստոսի 4-ին նա It’s my party խորագրով համերգ կունենա Մոսկվայում, օգոստոսի 11-ին՝ Սանկտ Պետերբերգում:

 

Дженнифер Лопес
Дженнифер Лопес

Похожее изображение

Картинки по запросу Дженнифер Лопес — 50

Загрузка...