Գրիգորի Երիցյանը չափի ու կոռեկտության վերաբերյալ թերի ընկալումներ ունի

163

Գիտակցության տարբեր մակարդակներում գտնվող անհատների մեջ, իհարկե, հնարավոր են վեճեր, սակայն դրանցում կոռեկտության սահմանը հաճախ խախտում է հենց այն մեկը, ում մակարդակը դեռ բավական չէ, բանավեճի, կամ որևէ քննարկում իրականացնելու համար: Այս դեպքում այդ «սահմանախախտը» Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանն է, ով ֆեյսբուքյան անտակտ գրառման միջոցով ի լուր աշխարհին հայտնում է իր տգիտությունն ու անլրջությունը:
Նման նորելուկ գործիչներին պետք է մի քանի ըմբռնելի խորհուրդ տալ: Նախ, այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսինն է Գևորգ Պետրոսյանը, կցանկանար ունենալ յուրաքանչյուր երկիր, քանի որ նա այն քչերից է, ով գիտի ժողովրդի ցանկությունների մասին, միշտ կանգնած է ավանդական ընտանիքի պահպանման ակունքներում,տարբեր հարթակներում բարձրաձայնում է այն խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում այս ամենը գիտակցելով Երիցյանը գոնե պետք է սթափ գնահատեր իրավիճակը, ու իրեն թույլ չտար նման խղճուկ գործելաոճ: Հաջորդը, Երիցյանը, ում մասին գրեթե ոչ ոք չգիտի, մոռանում է, որ Գևորգ Պետրոսյանը արդեն իսկ կայացած ու կշիռ ունեցող քաղաքական գործիչ է: Վերջում, որևէ գրառում կատարելուց առաջ, արժե մի պահ մտածել կատարած քայլի հետևանքների մասին, որ ի վերջո կոտրված տաշտակի առաջ չմնաք: Չափի զգացողությունը դեռ ոչ ոքի չի խանգարել, սա հաշվի առեք, պարոնայք:

 

Գրիգորի երիցյանը չափի ու կոռեկտության վերաբերյալ թերի ընկալումներ ունիԳիտակցության տարբեր մակարդակներում գտնվող…

Geplaatst door Lena Avetisyan op Donderdag 25 juli 2019

Загрузка...