Հուրգադա-Երեւան չվերթով 132 ուղեւոր վերադարձան Հայաստան

109

ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքի օդանավը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին հարազատները ժամանման սրահում սպասում են ուղեւորներին։

Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի ժամ առաջ հայտնել էր, որ մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երեւան UJ 5600 չարթերային թռիչքը եւ շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում։ Հավելենք, որ նախատեսվում է եւս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։

Загрузка...