Որոնք են հորոսկոպի ամենախանդոտ նշանները

61

Ցուլ։ Եթե ցուլը խանդում է, նշանակում է՝ կորցրել եք վստահությունը։ Երբ կենդանակերպի այս նշանները խանդում են, կարող են բարձրացնել ինքնապաշտպանության մակարդակը, օրինակ՝ ավելի կամակոր և նեղացկոտ դառնալ։

Խեցգետին։ Խեցգետինները կասկածամիտ են, նրանց համար դժվար է ամբողջությամբ անկեղծանալը, իսկ եթե անում են դա, նշանակում է՝ իսկապես վստահում են ձեզ։ Սկսում են խանդել, երբ կասկածում են, որ դավաճանում եք իրենց, և առավել զգուշավոր են դառնում։ Նոր հարաբերություններ Խեցգետինները կարող են անվտանգ չզգալ իրենց, քանի դեռ վստահ չլինեն, որ իսկապես հոգ եք տանում իրենց մասին։

Առյուծ։ Մտածում են միայն իրենց մասին, նույնիսկ հարաբերություններում։ Սա էգոիզմի է նման, բայց Առյուծը կարծում է, որ որևէ մեկն ավելի լավ հոգ չի տանի իր մասին, քան ինքը, չնայած թույլ կտան ձեզ փորձել։ Երբ Առյուծը նույնիսկ մի փոքր խանդում է, դա կարող է ստիպել նրան դուրս գալ հավասարակշռությունից։ Առյուծը կարող է մեծ աղմուկ բարձրացնել մի փոքր բանից, մինչև չհիշեցնեք նրան, որ անհանգստության կարիք չկա։

Կարիճ։ Երբ Կարիճը կարծում է, որ չի կարելի վստահել ձեզ, նրա համար գրեթե անհնար է ներել ձեզ, նույնիսկ, եթե մեկ անգամ չէ, որ ապացուցել եք հավատարմությունը նրա նկատմամբ։ Նա կարող է մի փոքր փակ լինել, բայց ավելի ուշ դուրս գալ այդ վիճակից։

Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի համար դժվար է խանդն ապրելն ու հետագայում մարդկանց վստահելը, հատկապես, եթե խանդելու առիթ եք տալիս։ Եթե Այծեղջյուրը նման զգացմունքներ ապրել է մինչև ձեզ հանդիպելը, իրավիճակը կարող է ավելի վատանալ։ Երբ նա խանդում է, կարող է ենթադրել, թե հարաբերություններն ավարտվել են, նույնիսկ, եթե որևէ բան չի եղել։

Загрузка...