Այսօր Գարեջրի միջազգային օրն է

730

Գարեջուրն աշխարհում առավել տարածված ալկոհոլային ըմպելիքներից մեկն է, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, ունի հազարավոր բաղադրատոմսեր եւ մոլորակի բոլոր անկյուններում միլիոնավոր երկրպագուներ: Ուստի զարմանալի չէ, որ կազմակերպվում են գարեջրին նվիրված բազմաթիվ փառատոներ, տոնավաճառներ եւ տարբեր մակարդակի տոներ, հայտնում է Calend-ը:

Այսպես՝ այս փրփրոտ ոգելից ըմպելիքի արտադրողների եւ սիրահարների «մասնագիտական» տոնը նշված է շատ երկրների օրացույցում: Օրինակ՝ Իսլանդիայում այն նշվում է մարտի 1-ին, Ռուսաստանում Գարեջրագործի օրը նշվում է հունիսի երկրորդ շաբաթ:

Բայց վերջին տարիներին Գարեջրի միջազգային օրը (International Beer Day) ավելի մեծ հանրաճանաչություն է ձեռք բերում. այս ըմպելիքի սիրահարները եւ արտադրողներն ամեն տարի ոչ պաշտոնական տոնը նշում են գոստոսի առաջին ուրբաթ: Տոնի հիմնադիրն է ամերիկացի Ջես Ավշալոմովը. բարի սեփականատեր, որը ցանկացել է այդ կերպ ավելի շատ այցելուների գրավել իր հաստատություն:

Առաջին անգամ տոնը նշվել է 2007 թվականին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Քրուզ քաղաքում եւ մի քանի տարի հստակ օր է ունեցել՝ օգոստոսի 5-ը, սակայն տոնի աշխարհագրության տարածմանը զուգահեռ փոխվել է նաեւ օրը. 2012 թվականից տոնը սկսել են նշել օգոստոսի առաջին ուրբաթ: Հենց այդ ժամանակից սկսած է այն տեղական փառատոնից վերածվել միջազգային մասշտաբի իրադարձության՝ 2012 թվականից տոնը նշվում է արդեն 5 մայրցամաքների 50 երկրների 207 քաղաքներում: ԱՄՆ-ից բացի, այսօր Գարեջրի օրը նշում են Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի շատ երկրներում, Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում:

Загрузка...