Փողային հարցերի շուրջ ընկերությունների տնօրենները վիճել են. նրանցից մեկը հիվանդանոցում Է

13

Մի ընկերության տնօրենը փորձել է կանգնեցնել մեկ ուրիշ ընկերության տնօրենի մեքենան, սակայն վերջինս արագացրել է ընթացքը ու դիմացինն ընկել է։

Երեկ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Հովհաննիսյան փողոցից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Մեր տեղեկություններով` հիվանդանոցից ճանապարհային ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ նա վրաերթի է ենթարկվել։

Իրավապահները պարզել են, որ տղամարդու հետ տեղի ունեցածն ամենևին էլ անզգույշ պատահարի հետևանք չէ։ Նա մի ընկերության տնօրեն է և փողային հարցերի շուրջ պարզաբանումներ է ունեցել իր ծանոթներից մեկի հետ, որը ևս ինչ-որ ընկերության տնօրեն է։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը փորձել է կանգնեցնել իր ծանոթի մեքենան, սակայն վերջինս արագացրել է ընթացքը, և տղամարդը ընկել է։

Ըստ լուրերի` հիվանդանոց տեղափոխված տղամարդը քարերով հարվածել է մեքենային` կոտրելով դիմապակին։ Իրավապահները պարզում են միջադեպի մանրամասները։

 

Загрузка...