Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր կարիերայի համար «պարտական է» իր նախկին գործատու Փերիս Հիլթոնին և հանուն նրա «պատրաստ է ամեն ինչի» (լուսանկարներ)

35

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր կարիերայի համար «պարտական է» իր նախկին գործատու Փերիս Հիլթոնին, գրում է Daily Mail-ը:

38-ամյա Քիմը վերջերս նկարահանվել էր Փերիս Հիլթոնի նոր՝ Best Friend’s A** երաժշտական տեսահոլովակում:

Համացանցում հայտնված Keeping Up With the Kardashians իրապատում շոուի 17-րդ եթերաշրջանի տեսահոլովակներում Քիմն իր կրտսեր քրոջը՝ Քլոեին խոստովանում է, որ չափազանց ուրախ է, որ նկարահանվել է տեսահոլովակում, որովհետև իր կարիերայի համար «պարտական է» հենց Հիլթոնին:

«Ես իսկապես նրա համար պատրաստ եմ ամեն ինչի. նա բառացիորեն պատասխանատու է իմ կարիերայի համար, և ես դա լիովին գիտակցում եմ»,- ասում է Քիմը:

Նշենք, որ Քիմի կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս նա մի քանի անգամ հայտնվեց Փերիս Հիլթոնի The Simple Life իրապատում շոուին: Այդ ժամանակ Քիմը աշխատում էր որպես Հիլթոնի անձնական օգնական և ոճաբան:

Տեսահոլովակում Քլոեն գովաբանում է քրոջը՝ ասելով, որ ոչ բոլորն այդքան համեստ կգտնվեին և իրենց կարիերան կվերագրեին մեկ ուրիշին:

Credit where it's due: In a new clip from Keeping Up with the Kardashians, Kim Kardashian West credits Paris Hilton with 'giving [her] a career'

Video vixen: The 38-year-old recently appeared in Paris' music video for her single Best Friend’s A**, which dropped in May

Props to Kim: Also in the clip, Khloé praises her older sister for being so humble about her beginnings: 'A lot of people, no matter how they got their success, they wouldn’t say like "I got my career because of Paris," and they wouldn’t say ‘I’m gonna do you a favor"

Always loyal: Kim replied: 'I would drop it for [Paris] because that’s important to me, to be loyal to people'

Where it began: Kim began her career with cameo appearances in Paris’ reality show The Simple Life when she worked as the heiress’ assistant and stylist

Загрузка...