«Քո գիտությունը դպրոցում». գալիք ուսումնական տարում դպրոցներում կիրագործվի նոր ծրագիր

36

Նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում կիրագործվի «Քո գիտությունը դպրոցում» ծրագիրը: Այս մասին այսօր վարչապետի մոտ հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նոր նախագիծը կլինի «Քո արվեստը դպրոցում» ծրագրի օրինակով, երբ պետությունը 50 արվեստագետների տրամադրում է մեկական միլիոն դրամ դրամաշնորհ, եւ նրանք այցելում են հանրակրթական հաստատություններ, երեխաներին պատմում արվեստի ու իրենց ստեղծագործությունների մասին, նկարում նրանց հետ եւ այլն:

Հիմա նաեւ գիտնականներն են դպրոցականներին ներկայացնելու իրենց գիտական գործունեությունը: Արայիկ Հարությունյանը չի կիսում այն տեսակետը, թե գիտությունը դպրոցականներին չի հետաքրքրում: «Պարզապես մենք հնարավորություն չենք ստեղծում»,- արձանագրեց նա: Ի դեպ, հաջորդ ուսումնական տարում հանրապետության 104 ավագ դպրոցներում կստեղծվեն թվով 300 լաբորատորիաներ:

Загрузка...