Նոր Զելանդիայի պատկերասրահի տանիքին տեղադրված արտառոց քանդակը վախեցնում է տեղի բնակիչներին և շատերին հիշեցնում Թրամփին (լուսանկարներ)

40

Նոր Զելանդիայի պատկերասրահի տանիքին վերջերս տեղադրված «հսկայական ձեռքի» արտառոց քանդակը տեղի բնակչության շրջանում իրարանցում է առաջացրել, գրում է Daily Mail-ը:

4 մետրանոց «Քվազի» անունով քանդակը, որը 2016 թվականին ստեղծել է արվեստագետ Ռոնի Վան Հաութը, երկուշաբթի տեղադրվել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնի քաղաքային պատկերասրահի տանիքին՝ ուղղաթիռի օգնությամբ:

Հաղորդվում է, որ տեղադրումից ժամեր անց շատերը համեմատություններ են տարել քանդակի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև:

Պատկերասրահի հաղորդմամբ՝ «Քվազի»-ն «մասնակի դիմանկար է», որի հիմքում ընկած է արվեստագետի մարմնի մասերի սքանավորումը:

Համացանցի օգտատերերը նույնպես շտապել են իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել քանդակի վերաբերյալ:

«Ամենատգեղ և նյարդայնացնող «արվեստի գործն է», որ կյանքումս երբևէ տեսել եմ»,- գրել է օգտատերերից մեկը:

Նրա հետ համաձայնվել է մեկ այլ օգտատեր և հավելել, որ այն իսկական «աղետ» է:

Հաղորդվում է, որ քանդակը նվիրված է Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի գլխավոր հերոս Քվազիմոդոյին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ահռելի ձեռքը կշռում է ավելի քան 400 կգ, և տեղադրումը, ըստ Նոր Զելանդիայի լրատվական կայքի, արժեցել է ավելի քան 47 հազար դոլար:

 

Quasi was installed on the roof of City Gallery Wellington in New Zealand on Monday morning

The artwork was introduced to look over the Civic Square which was damaged in a 2016 earthquake, but it was met with backlash as residents called it ‘disgusting’ and ‘disturbing’

It weighs over 400 kilograms and the operation to move it from Christchurch Art Gallery is said to have cost £39,000

Quasi is a tribute to Quasimodo from Victor Hugo’s book, The Hunchback of Notre-Dame

The sculpture will remain on loan to the gallery in Wellington for up to three years

Загрузка...