Մեկ օրում բացահայտվել է 79 հանցագործություն. բռնաբարություն, թմրանյութեր, կողոպուտ, կաշառակերություն

26

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ապօրինի ծառահատման՝ 5, յուրացման կամ վատնման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4-ական, սպանության սպառնալիքի եւ պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրանյութի մաքսանենգության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերք առգրավելու, կաշառակերության եւ ռադիոակտիվ նյութեր ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Загрузка...