Երևանում միմյանց բախվելուց հետո Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է, կա զոհ. Shamshyan.com

90

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի և 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Загрузка...