Ի՞նչ է արել Քիմը հերթական կիպ զգեստը կրելու համար. նա «Vogue»-ի շապիկին է

203

Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Vogue» ամսագրի արաբական տարբերակի շապիկին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Քարդաշյանի հագին ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի սև զգեստն է: Հետաքրքիրն այն է, որ զգեստը կրելու համար Քարդաշյանը մի քանի ամիս շնչառական վարժություններ է արել:

Քիմն այստեղ ներկայացել է վառ արտահայտված դիմահարդարմամբ ու յուրահատուկ սանրվածքով:

Ամսագրում հրապարակվել է նաև հայտնի հեռուստաաստղի հարցազրույցը: Բայց այստեղ ևս յուրահատուկ մոտեցում կա. Քիմը հարցազրույց է տվել ոչ թե լրագրողին, այլ ամուսնուն՝ Քանյե Ուեսթին: Պատմել է նրա հետ առաջին հանդիպման և տպավորությունների մասին:

«Երբ հանդիպեցի, միանգամից մտածեցի՝ Աստված իմ, ինչո՞ւ եմ ես այդքան ժամանակ և էներգիա վատնել մյուսների վրա»,-ասել է Քիմը:

shantnews.am

Загрузка...