Արջի կրակոտ պարը հայտնվել է տեսանյութում

149

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում տղամարդը տեսանկարահանել է պարող երիտասարդ արջին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ռասել Միլների կողմից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է ուրախ կենդանին գրկում ծառը և մի քանի պարային շարժումներ անում: «Նա հստակ վայելում է կատարվածը: Երիտասարդ արջը շատ ավելի լավ է պարում, քան հայրը»,- նշել է ականատեսը:

Միլների խոսքերով, արջերն օգտագործում են մարմնի նմանատիպ լեզուն՝ այլ արուների հետ հաղորդակցվելու և վեճերից խուսափելու համար: Նա նաև հավելել է, որ գազանն ամենևին էլ չի շփոթվել մոտակայքում գտնվող մարդու ներկայությունից:

Загрузка...