Պատիվ եմ ունեցել ներսից տեսնելու աշխատակիցների հետևողական մասնագիտական նվիրումը․ ԱԻ նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի շնորհավորանքը՝ ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

37

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բազմաբնույթ իրավիճակներից ելնելով՝ այս նախարարության ստեղծումը Հայաստանի համար եղավ հրամայական: Եվ այն առաքելությունը, որին միտված էր այս կառույցը, ամենաբարձր մակարդակով իրագործվեց և շարունակում է կատարելագործվել միայն ձեր նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Որպես ոլորտը համակարգած անձ, պատիվ եմ ունեցել ներսից տեսնելու աշխատակիցների հետևողական մասնագիտական նվիրումը՝ կառույցը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ընտրել են այս դժվարին և վտանգավոր, բայց միևնույն ժամանակ հասարակության կողմից մեծապես գնահատվող և պատվի արժանի գործը:
Աստված պահապա՛ն բոլորիս:

 

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ,Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:…

Geplaatst door Hrachya Rostomyan op Dinsdag 3 september 2019

Загрузка...