Աղջիկը ծախսել է 500 հազար դոլար, որպեսզի նմանվի Քարդաշյանի արտաքին տեսքին և չփացրել է դեմքը. pastinfo.am

73

Պլաստիկ վիրահատություններով տարված՝ ամերիկուհին ծախսել է 500,000 դոլար՝ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանին նմանվելու համար և խոսել է իր ամենաանհաջող վիրահատության մասին: Նրա պատմությունը հրապարակել է Daily Mail- ը:

Իր նպատակին հասնելու համար, Լոս Անջելեսից 27-ամյա Ջենիֆեր Պամպլոնան (Jennifer Pamplona) ենթարկվել է 20 վիրահատության, այդ թվում`հետույքի և կրծքի մեծացում, ութ կողոսկրի հեռացում. քթի երկու պլաստիկ վիրահատություն: Վերջում աղջիկը գնացել է կլինիկա՝ շրթունքները ֆիլերներով լցնելու համար:

Պրոցեդուրայից հետո Պամպլոնան զգացել է, որ իր մոտ սկսվել է ալերգիկ ռեակցիա. շրթունքները այտուցվել են, չեն դադարել ցավել և արյունահոսել: «Երբ ես տեսա արդյունքը, ես չէի կարողանում հավատալ աչքերիս. Տեսքս փչացած էր, բերանս դարձրել էին ձկան բերան», – պատմել է նա:

Երկու օր անց ցավն անտանելի է դարձել, և ամերիկուհին վերադարձել է կլինիկա` ֆիլերները հանելու խնդրանքով, որոնք աղջկա վրա թանկ են նստել՝ երեք հազար դոլար: Ընթացակարգին պետք էր սպասել երկու օր: Ըստ Պամպլոնայի, նա այդ ամբողջ ժամանակն անցկացրել է տանը՝ հեկեկալով և բերանը թաքցնելով:

«Հիմա շրթունքներս նման են ծեր կնոջ շուրթերի: Դրանք ձգված և կնճռոտ են, ինչպես թռսկած փուչիկը: Իմ կախվածության պատճառով ես վնասել եմ ինչպես դեմքս, այնպես էլ առողջությունս », – հայտարարել է աղջիկը: Եզրափակելով՝ Պամպլոնան խոստովանել է, որ ինքը կարևոր դաս է քաղել տեղի ունեցածից. նա երբեք այլևս չի «բարելավելու» այն, ինչն առանց այն էլ հիասքանչ է:

pastinfo.am

Загрузка...