Երևանում կողոպտել են Նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին

58

Նախկին պատգամավորին կողոպտել են իր տան մուտքի դիմաց։

 Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպտել են ԱԺ նախկն պատգամավոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 22։50-ի սահմանում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ 2 անծանոթ են մոտեցել նրան։ Մեկը հրել է մեջքից, մյուսը` Սաֆարյանի ձեռքից հափշտակել iPhone 8 բջջային հեռախոսը և փախել»,– գրում է կայքը։

Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Նավասարդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

 

Загрузка...