Գ.Ծառուկյանի աջակցությամբ կայացել է հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող բարեգործական միջոցառում

22

Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը և «Հայկական Կարիտասը» բարեգործական ընթրիք են կազմակերպել, որի ամբողջ հասույթն ուղղվելու է «Փոքրիկ իշխան» կենտրոնի՝ հաշմանդամություն և սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաներին: Բարեգործական ընթրիքը մատուցվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում: Երեկոյի ընթացքում, ի նշան հայ-իտալական բարեկամության, տեղի է ունեցել խորհրդանշական արարողություն: Հայերն ու իտալացիները կոնյակի սպիրտ են լցրել տակառի մեջ, որից հետո այն զմռսվել է: Վերջին սափորները լցնելու պատիվը վերապահված է եղել «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Загрузка...