Շումախերին գաղտնի փարիզյան հիվանդանոց են տեղափոխել. Parisien

18

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին գաղտնի Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց են տեղափոխել, փոխանցում է ТАСС գործակալությունը:

Parisien-ի տեղեկություններով՝ 2013 թվականին գլխի ծանր վնասվածք ստացած նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է սրտանոթային վիրաբուժության բաժանմունք: Նախկին մարզիկին հիվանդանոց տեղափոխելու փաստը քողարկելու նպատակով պատգարակը ծածկված է եղել սև ծածկոցով:

Աղբյուրը նշում է, որ Փարիզում Շումախերը ցողունային բջիջների փոխպատվաստման կենթարկվի:

Հիշեցնենք, որ գերմանացի ավտոարշավորդը գլխի ծանր վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում լեռնադահուկային սպորտով զբաղվելու ժամանակ և անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց:

Загрузка...