Երիտասարդ տղամարդը կախվել է վարձով տան խոհանոցում. նրան այդ վիճակում կինն է գտել

76

սեպտեմբերի 9-ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։

 Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող տներից մեկում երիտասարդ կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված։

Կինն անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վարձակալական հիմունքներով են բնակվում այդ տանը: Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։

Այս պահին այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չկա։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

 

Загрузка...